Գրող, մանկավարժ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ հեղինակ է դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գեղարվեստական, ուսումնաօժանդակ, գիտահանրամատչելի, թարգմանական գրքերի:
Հունիսի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Սոցիալական աջակցության ծրագիր՝ Չինարիի անապահով ընտանիքների համար» ծրագիրը:
Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, պատրաստակամություն էր հայտնել մասնակցել հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային:
Հունիսի 9-11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված կազմակերպությունում ֆինանսների և մարդուժի կառավարմանը:
Ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության արդյունքները:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ծնողազուրկ, ինչպես նաև Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների երեխաների համար «Վորլդ վիժն» կազմակերպությունը կազմակերպել է շրջայց Երևանում: Հիմնական կանգառը ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանն էր:
Կառավարությունն այսօր հաստատել է 2015-2016թթ. ուսումնական տարվա նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տարվա անվճար ուսուցման համար սահմանված տեղերը:
Հունիսի 9-ին ամփոփվել է «Միջբուհական մարզական խաղեր 2015» ծրագիրը։ Մեկ ամիս շարունակ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողներն ուժերը չափել են 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ (ֆուտզալ)։ Միջբուհական մարզական խաղերին մասնակցել է 14 բուհի մոտ 200 ուսանող։
«Միշտ կողմ եմ եղել այլակարծությանը, եթե այն հիմնավորված է և փաստարկված։ Ինձ բախտ վիճակվեց պոլիտեխնիկի տաղանդավոր կոլեկտիվի հետ միասին անցնել մեկ տարվա ճանապարհ, և այսօր հանրությանն եմ ներկայացնում այդ ընթացքում մեր կատարած աշխատանքների հաշվետվությունն ու համալսարանի զարգացման ցուցանիշները»:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...